«Աղաբաբյանս» հյուրանոցի հարյուր քսան անձի համար նախատեսված ռեստորանային համալիրը Ձեր
միջոցառումների անցկացման լավագույն վայրն է։ Այստեղ հյուրերը կվայելեն շքեղ և հարմարավետ
ինտերիեր և միաժամանակ կունենան գերազանց սպասարկում։ Մենք պատրաստ ենք հյուրընկալել և կազմակերպել մի շարք
միջոցառումներ և արարողություններ։ Մեզ վստահելով Ձեր տոնական օրվա կազմակերպումը՝ հավաստիացնում ենք այն դարձնել տպավորիչ և
անմոռանալի, իսկ խոհանոցի պրոֆեսիոնալ անձնակազմը պատրաստ է մատուցել յուրաքանչյուրի քիմիքին հաճելի ուտեստներ։
Հանդիսությունների սրահի ներքին ձևավորումը չափազանց նրբաճաշակ է և չունի ձևավորման
մտահղացումների սահմաններ՝ լինի դա գործնական ճաշկերույթ, կորպորատիվ միջոցառում, մկրտություն,
տարեդարձի խնջույք կամ հարսանեկան տոնակատարություն։
Հյուրանոցային համալիրի պրոֆեսիոնալ անձնակազմը հաշվի է առնում ամեն այցելուի պահանջներն ու իր
առջև դրված խնդիրները և փորձում համագործակցության շնորհիվ հասնել բարձր որակների։
Նրբահամ և գեղեցիկ ճաշատեսակները պատրաստվում են ոլորտի լավագույն և բարձրակարգ խոհարարների կողմից։
Ռեստորանի ձայնային և լուսային ժամանակակից տեխնիկական լուծումները էլ ավելի գրավիչ և տոնական
կդարձնեն Ձեր օրը։
Մենք պատրաստ ենք կազմակերպել ցանկացած միջոցառում մեր սրահում։

 

  • Թեմատիկ և կորպորատիվ ընթրիքներ
  • Հարսանեկան և ծննդյան արարողություններ
  • Մկրտություններ
  • Գալա երեկոներ
  • Գործնական երեկոներ

 

 

OFFERS